Լեռնային Ղարաբաղում մայիսի 3-ին կայացած ազատ և մրցակցային խորհրդարանական ընտրությունների միջոցով Արցախի ժողովուրդը հերթական անգամ ապացուցեց ժողովրդավարական ճանապարհով իր ճակատագիրը տնօրինելու վճռականությունը: Այս մասին նշել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով «Արմենպրես» լրատվական գործակալության՝ ի՞նչ կասեք երեկ Արցախում կայացած հերթական խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ հարցին:

 

 

«Ողջունելի է ընտրություններին մի քանի տասնյակ միջազգային դիտորդների ներկայությունը, որոնց գնահատմամբ՝ ընտրություններն անցել են կազմակերպված, թափանցիկ, միջազգային չափանիշներին համապատասխան»,- նշել է ՀՀ ԱԳ նախարարը: