«Ես կարծում եմ, որ հաշվի առնելով այն միջոցառումների մեծ ցանկը, հատկապես՝ ԵԿՄ-ի և այսօր նաև պատանի երկրապահների ստեղծումը, պատանի ակումբների ներդրումը մեր բոլոր հանրակրթական դպրոցներում, խոսում են այն մասին, որ այդ գործը շարունակական է, և սերունդների հաջորդականության գաղափարը պահպանվում է»: Այս մասին այսօր «Երկրապահ կամավորականների միությունում», պատասխանելով հարցին, թե ինչպես կգնահատի՝ ինչպե՞ս է պահպանվել Վազգեն Սարգսյանի ժառանգությունը «Երկրապահում», ասաց ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

 

Նախարարը նշեց՝ միայն այն, որ մենք տարբեր միջոցառումների ժամանակ տեսնում ենք երիտասարդ, պատանի երկրապահներին՝ մի մեծ շարք, մի քանի հազար հոգի, և նրանք հայրենասիրությամբ են տոգորված, կարելի է ասել, որ գործը կիսատ չի մնացել, ոչ միայն Սպարապետի, այլև մեր նախնիների ոգին մեր զավակների մեջ է: 

 

Տեսանյութը՝ 1in.am