ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել Թբիլիսիում տեղի ունեցած միջադեպի մասին, որում, մասնավորապես, ասված է.
«Համացանցում տարածված տեղեկատվությունը՝ Թբիլիսիում հայ մարզիկների վրա գազազած ադրբեջանցիների ամբոխի հարձակման վերաբերյալ, հայտնում եմ, որ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը՝ նախարար Գաբրիել Ղազարյանի հանձնարարությամբ, փորձում է կապ հաստատել կարատեի հավաքականի հետ ու պարզել կատարվածի մանրամասները, ինչպես նաև կազմակերպիչների և միջազգային ֆեդերացիայի հետ հարցը քննարկելուց, փաստերը պարզելուց հետո կլինեն համապատասխան գնահատականներ, կներկայացվի հայկական կողմի պաշտոնական դիրքորոշումը:
Անհրաժեշտության դեպքում կկիրառվեն համապատասխան պատժամիջոցներ՝ ընդհուպ մինչև որակազրկում և արգելք մասնակցելու միջազգային մրցաշարերին, ինչպես դա եղավ սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունում հնչած Հայաստանի պետական օրհներգի ընթացքում կքանստած ադրբեջանցի մարզիկի նկատմամբ:
Մեկ անգամ ևս կրկնում եմ, որ հայկական կողմի գնահատականն ու վերջնական հայտարարությունը կլինի միմիայն մեր պատվիրակության և վերոհիշյալ կազմակերպությունների հետ քննարկումն ավարտելուց հետո»:
Հիշեցնենք, որ Թբիլիսիում ադրբեջանցի մարզիկները գազանաբար հարձակվել էին հայ մարզիկների վրա: