Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը «Սպարտակի» ֆուտբոլիստների հետ Հաղթանակի օրվա առթիվ նկարահանվել է տեսաուղերձում:

Մովսիսյանը շնորհավորել է Հայրենական Մեծ պատերազմի վետերաններին` հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ:

Մովսիսյանը մասնավորապես նշել է.

«Կցանկայի իմ շնորհավորանքները փոխանցել Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակի կապակցությամբ:

Շնորհակալություն մեծ պապերին' մարդկանց, ովքեր կռվեցին այդ պատերազմում և հաղթեցին այն' ազատություն տալով ամենքին:

Շնորհակալություն բոլորին»: