national.am Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի հավաքականի ավագ մարզիչ Տիգրան ՄուրադյանըNational.am-ի հետ զրույցում պատմել է Թբիլիսիում հայ և ադրբեջանցի մարզիկների միջև տեղի ունեցած աղմուկ հանած միջադեպի մանրամասները:
Մուրադյանը մասնավորապես նշել է, որ կոնֆլիկտն սկսվել է ոչ թե Հայաստանի հավաքականի, այլ Վրաստանը ներկայացնող հայ մարզիկի և ադրբեջանցի մարզիկի միջև:
«Մենամարտի ժամանակ «կանգ առ» հրահանգը չլսելու պատճառով ադրբեջանցին հարվածում է հայ մարզիկին, որին ի պատասխան՝ հայ մարզիկը կատարում է հարված ադրբեջանցուն, ինչը բերում է կոնֆլիկտի: Մենք միջամտեցինք՝ փորձեցինք հաշտեցնել: Հաշտեցման ձեռքը մեկնելու ժամանակ ադրբեջանցին հարվածեց հայ մարզիկին, ինչին հայ մարզիկը պատասխանեց դեմքին ապտակով»:
Մանրամասն՝ տեսանյութում: