Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն կիրակի կարճ ժամանակով հատել է Սիրիայի սահմանը՝ չհայտարարված այց կատարելով Սուլեյման Շահի` Օսմանյան կայսրության հիմնադրի պապի շիրիմին, գրում է asbarez.com-ը:

 

 

Սիրիայի կառավարությունը քննադատել է Դավութօղլուի, իրենց բնորոշմամբ, «առանց թույլտվության ներթափանցումը»:

 

 

Աղբյուրը մանրամասնում է, որ Դավութօղլուն Շահի շիրմի մոտ ասել է, որ թուրքական դրոշն այնտեղ ծածանվելու է հավերժ:

 

Նշվում է, որ տվյալ շիրիմն ի սկզբանե գտնվել է Սիրիայի խորքում, սակայն ընթացիկ տարվա փետրվարի 22-ին Թուրքիայի հատուկ ուժերը շիրիմը տեղափոխել են թուրքական սահմանին մոտ: