Օրեր առաջ համացանցում տեսանյութ հրապարակվեց, որտեղ Թբիլիսիում կայացած շոտոկան-կարատեի աշխարհի 6-րդ առաջնության ժամանակ ադրբեջանցի և հայ մարզիկների միջև տեղի էր ունեցել միջադեպ: Ադրբեջանական կողմը տարածել էր տեսանյութ՝ ապատեղեկացնելով, թե մարզիկների միջև բախումը հրահրել էին Հայաստանի պատվիրակները: 

Այսօր համացանցում հայտնվել է մի նոր տեսանյութ, որտեղ երևում է, որ իրականում մրցաշարի ընթացքում ադրբեջանցիները սադրում են, հայերը փորձում են նրանց կարգի հրավիրել, ինչից հետո ադրբեջանցիները դիմում են փախուստի:

Նշենք նաև, որ ավելի ուշ հայտնի է դարձել, որ միջադեպին մասնակցել են ոչ թե Հայաստանի, այլ՝ Ջավախքի հայերը, որոնք ներկայացնում էին Վրաստանը: