Կոնգրեսմեն Ադամ Շիֆը նախօրեին հանդիպել է աշխարհահռչակ երգիչ System of a Down խմբի անդամ Սերժ Թանկյանի հետ: Կոնգրեսմենը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

 

«Մենք տարիներ շարունակ ճանաչում ենք իրար, և ես հիանում եմ նրա երաժշտությամբ և ստեղծարարությամբ, ինչպես նաև բարեգործության նկատմամբ նրա խորը նվիրվածությամբ և արդարության նկատմամբ կրքով: Ես կարդացել եմ Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների ժամանակ խմբի ելույթի մասին, և հաճելի էր այդ մասին լսել առաջին ձեռքից: Ապրիլի 24-ին Երևանում միշտ անձրև է գալիս, ինչպես արցունքները, որոնք գալիս են երկնքից»:

 

 

Նա հավելել է, որ ոչինչ չէր կարող փչացնել համերգին մասնակցող երիտասարդների տրամադրությունը: