Աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրը հաջողություն է մաղթել «Եվրատեսիլ 2015» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող «Genealogy» խմբին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լեգենդար երգիչն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-իր պաշտոնական էջում՝ նշելով. «Երիտասարդ հայեր հինգ աշխարհամասերից իրենց բախտն են փորձելու «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում: Ես ընկերաբար ողջունում եմ ձեզ և լավագույնը մաղթում այս միջոցառմանը: Յուրաքանչյուր սիրտ ձեզ հետ է: Շառլ Ազնավուր»:

 

 

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում մայիսի 19-ին անցկավող կիսաեզրափակիչ փուլի ընթացքում հայաստանյան ներկայացուցիչ «Genealogy» խումբը ելույթ կունենա երկու համարի ներքո: Խումբը կկատարի «Face The Shadow» (թարգմանաբար' Առերեսվի՛ր ստվերին) երգը:

 

 

«Եվրատեսիլ 2015» երգի միջազգային մրցույթն անցկացվում է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում՝ «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո: Այս տարվա համար ընտրված նշանաբանը խորհրդանշում է Եվրոպան, որը միավորում է բոլորին. մրցույթի կազմակերպիչները կարծում են, որ Եվրատեսիլի միջոցով համախմբվում են մշակույթներ, լեզուներ' կառուցելով կամուրջներ: