Իսկ ուր էր նայում Ռուսաստանի դեսպանատունը
Ռուսաստանի քաղաքական ղեկավարությունը խոստովանել է, որ Հայաստանի հետ հարաբերություններում երկար ժամանակ թույլ է տվել ոչ միայն անթույլատրելի գործողություններ, այլեւ աշխարհառազմավարական բնույթի լուրջ սխալներ: Նախկին նախագահ Մեդվեդեւի վրա ամեն կերպ պատասխանատվությունը գցելը լիովին մոսկովյան ինտրիգների ոգով է, սակայն դրա հետեւում անհնար է թաքցնել Ռուսաստանի իրական շահերն ու մտադրությունները:
Այն, որ ռուսական քաղաքական ղեկավարության շրջանակներում կային կասկածներ եւ հարցեր Մոսկվայի տվյալ կարճատես քաղաքականության վերաբերյալ, երբ Մոսկվան փորձում էր Հայաստանի եւ Ադրբեջանի հետ հարաբերություններում պահպանել պարիտետը, ինչպես նաեւ պայմանավորվել Թուրքիայի հետ Հայաստանի շահերի հաշվին՝ անհասկանալի եւ անհայտ նպատակներով, ամենեւին էլ չի խոսում Ռուսաստանի քաղաքականության մեջ անորոշության մասին:
Նպատակ էր դրվել քամել առավելագույնը Հայաստանի շահերը «հանձնելու» գործընթացից: Դրանում ռուսաստանյան քաղաքական ղեկավարությանն աջակցել է ռուսական իստեբլիշմենտի այն մասը, որն այսպես թե այնպես ներգրավված է արտաքին քաղաքականության մշակման եւ նախագծային ապահովման գործում:
Հայաստանի ղեկավարությունը սպասեց մինչեւ վերջին պահը, ցուցաբերեց անօրինակ նրբանկատություն նաեւ Դմիտրի Մեդվեդեւի Երեւան կատարած այցի ժամանակ, թեեւ արդեն հայտնի էր, որ Ռուսաստանը C 300 հրթիռներ էր մատակարարել Ադրբեջանին: Թեեւ, հենց ներկայիս իշխանության վրա է ընկած Մոսկվայի հետ տվյալ հարցի քննարկման ձգձգման պատասխանատվությունը:
Սերժ Սարգսյանի նախաձեռնությունը Պուտինին պահանջներ ներկայացնելու մասով մնաց առանց աջակցության եւ ընդհանրապես առանց որեւէ արձագանքի հասարակության մեջ, քանի որ հայկական քաղաքական դասի եւ հասարակության գերակշիռ մեծամասնությունը ավելորդ ու անիմաստ է համարում Ռուսաստանի հետ հարաբերությունները պարզելը եւ նրա հետ գործընկերային պարտավորությունների վերաբերյալ լուրջ խոսակցություն վարելը: Հայաստանի քաղաքական ղեկավարությունը մեն մենակ մնաց արտաքին քաղաքական գործընկերների հետ եւ թերեւս վստահ չէ, թե որ տարբերակն է ավելի լավ:
Վերջին տարիներին Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ հարաբերությունները հասցվել են լիակատար ցինիզմի, եւ արդեն չի կարող որեւէ խոսք լինել դաշնակցային հարաբերությունների մասին: ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուի այցը Հայաստան շատ էր նման կալվածատիրոջ հայտնության, որը վստահ էր, որ ամեն ինչ կուղղի ձեռքի մի շարժումով: Հնարավոր է դա այդպես է, սակայն ժամանակ է պետք Ռուսաստանի իրական մտադրությունները պարզելու համար:
Ամեն ինչ հիշեցնում է սպասման եւ իրավիճակը «մշուշապատելու» տակտիկան, հնարավոր է՝ Հայաստանի ուշադրությունը ՆԱՏՕ-ից շեղելու համար: Թեեւ Հայաստանը չունի Դաշինքին անդամակցելու հեռանկար, նկատի առնելով այն հանգամանքները, որոնք չունեն եւ չեն ունենա Վրաստանը եւ Ուկրաինան: Մոսկվայում ընդհանրապես չեն դիտարկում «անդամակցման» հեռանկարները, Մոսկվային հուզում է Ռուսաստանի գործընկերների շարքից Հայաստանի դուրս գալու հեռանկարը:
Հայերին Ռուսաստանն արդեն կորցրել է, մնում է կորցնել Հայաստանը: Հայաստանում ոչ մի քաղաքական խումբ չի արտահայտել քիչ թե շատ բանական վերաբերմունք տվյալ իրավիճակին: Ոմանք բռնել են այնպիսի դիրք, որ չաջակցեն ակտուալ իշխանությանը: Այլոք՝ վախից: Երրորդները՝ խորամանկությունից (իրենց պատկերացմամբ): Պրոռուսական կիսապաշտոնական քաղաքական խմբավորումը՝ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, գտնվում է պրոստրացիայի վիճակում եւ դժվար թե ընդունակ լինի առաջ քաշել որեւէ իմաստալից արտաքին քաղաքական նախաձեռնություններ:
Ոչ Ռուսաստանը, ոչ էլ Հայաստանը (ի դեմս հնարավոր բոլոր դեմքերի) պատրաստ չեն, չեն ձգտում եւ շահագրգռված չեն երկկողմ հարաբերությունների վերաբերյալ որեւէ քննարկումներով: Հայերը Ռուսաստանում այդպես էլ չեն հայտնաբերել ոչ բարեկամների, ոչ թշնամիների, այլ միայն՝ լիակատար անտարբերություն եւ Հայաստանի, եւ Ռուսաստանի ճակատագրերի հանդեպ:
Ռուսաստանցի զրուցակիցների որոշ հիստերիկությունը խոսում է ոչ ամենեւին Ռուսաստանի խնդիրների վերաբերյալ մտահոգության մասին, այլ դա ընդամենն անհաջողության եւ պետականության անկման հերթական փուլի բնազդային արձագանք է: Հայաստանին արդեն չեն ների այնպիսի անհեթեթության խափանմանը մասնակցությունը, ինչպես Եվրասիական նախագիծն է, սակայն պետք չէ զգուշանալ «ներման» բացակայությունից, քանի որ ներկայում Մոսկվայում խնդիր է դրված արագ մոռանալ բոլոր այդ «ռազմավարական հորինվածքները»:
Եւ այնուամենայնիվ, «տապալումն» ու «ճգնաժամը» տեղի ունեցան, եւ ոչ ոքի մտքով չի անցնում որոնել անմիջական մեղավորներին, որոնց մեջ են, ավելի բարձր անձանց կողքին, Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցները, եւ առաջին հերթին դեսպանը:
Լավ հայտնի է, որ ռուս-հայկական հարաբերությունների ընթացքում Ռուսաստանը Հայաստանում այդպես էլ չի նշանակել որեւէ գործունակ դեսպանի: Հայաստանը որպես «առանց գլխացավանքի ժամանակ անցկացնելու տեղ» դիտարկելու ավանդույթը դրել է Վլադիմիր Ստուպիշինը՝ հնաոճ իրեր հավաքողը (1991-1994): Ժիրինովսկու արտահայտությամբ, ամենահակառուսական դեսպանը ռուս բոլոր դեսպանների մեջ եղել է Անդրեյ Ուռնովը (1994-1998): Անատոլի Դրյուկովը թեեւ «երկարակյաց» էր (1998-2005), սակայն ցուցաբերում էր այդ բեռը ժամանակին թոթափելու մշտական ձգտում: Նիկոլայ Պավլովը (2005-2009) ընդհանրապես «անանուն» էր: Ներկայիս դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն, որի բախտը չի բերել ժամանակաշրջանի ու մայրցամաքի առումով, Հայաստանում իր աշխատանքը ընկալում է որպես «ծանր բեռ», որից հայտնի չէ ինչպես փախչել:
Ըստ տեղեկությունների, Ռուսաստանի առանց բացառության բոլոր դեսպանները այդպես էլ չեն տեղեկացրել Մոսկվային Հայաստանի հետ հարաբերություններում եղած խնդիրների մասին, քանի որ դա նախատինքից բացի ոչ մի այլ բան չէր տա: Եվ նրանց կարելի է հասկանալ՝ ինչպե՞ս ներկայացնել «առանց խնդիրների» Հայաստանը որպես երկիր, որտեղ խնդիրներ են առաջացել:
Երեւանում Ռուսաստանի դեսպանատունը գերադասում է շփվել այլանդակ կերպարի տեր օլիգարխների ու թերամիտների հետ, որոնք իրենցով խորհրդանշում են «էթնիկ ծառայությունը»: Հնում, մալոռուսական գավառներում ասում էին՝ «Ինչ տարբերություն ինչպիսին է ցարը Պետերբուրգում, հարցն այն է, թե ով է նահանգապետը»: Ոչ ցար, ոչ նահանգապետեր, միայն ունտեր-սպաներ, որոնց այրիները չեղած մեղքն էլ կվերցնեն իրենց վրա:
Հայերին Ռուսաստանն արդեն կորցրել է, մնում է կորցնել Հայաստանը
14:20 - 5.Փետրվար.2013
Առաջարկում ենք նաև
22/04/24 14:00
Ովքեր և ինչու ողջունեցին կամ չողջունեցին Տավուշում Հայաստանի կողմից զիջումների գնալու որոշումը. Անդրանիկ Թեւանյան
30/09/24 12:10
«Ստացվում է, որ Էրդողանը հանձինս «մեծարգոների» շերտի Հայաստանում արդեն ունի իր սոցիալական հենարանը»․ Վահե Հովհաննիսյան
08/06/24 00:07
Եկեղեցու դեմ պայքարելով՝ նիկոլիստները թևակոխում են Երրորդ Հանրապետության քանդման վերջին փուլը. Շարմազանով
22/01/24 15:54
Փաշինյանի՝ արևմուտքի հովանու ներքո խաղաղության փնտրտուքները Հայաստանը կանգնեցրել են նոր պատերազմի սպառնալիքի առջև
27/11/23 12:54
Կտրուկ եզրակացություններ մի արեք, Հայաստանը եղել և մնում է մեր դաշնակիցը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
07/11/23 13:59
Մենք արդեն 3 անգամ կորցրել էինք մեր տունը. ԱԳՆ խոսնակը կիսվել է բռնի տեղահնվածների պատմություններով
01/08/23 13:20
Ես չեմ հասկանում, թե ինչու Երևանի ընտրություններին չգնացինք միասնական «Հանրության թեկնածու»-ով
25/07/23 23:04
Լավրովը հայտարարել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների գագաթնաժողով անցկացնելու ծրագրի մասին
11/01/23 13:55
Ռուսաստանն ու Հայաստանը բանակցում են Ղարաբաղի շուրջ. Պեսկով
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան