Տորոնտոյի ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, ով փոստով թմրանյութերիի մեծ խմբաքանակ է ուղարկել: Այս մասին տեղեկացնում է vesti.ru-ն:

 

 

Ձերբակալվածը 28-ամյա Էն Տանգ Լայն է:

 

 

Ուղարկված փաթեթում եղել է ավելի քան 5 կգ կոկաին և 1 կգ կետամին: Թմրանյութերի նման չափաբաժինը գնահատվել է 550.000 կանադական դոլար (450,000 ԱՄՆ դոլար):

 

 

Թմրանյութերով փաթեթները, որոնց վրա փակցված են եղել Դավթի աստղի պատկերով նամականիշներ, հերմետիկորեն փակված և թաքցված են եղել աղացած պղպեղով լցված տուփերում:

 

 

Հինգ կգ կշռող ծանրոցը պետք է ուղարկվեր Ալբերտայի նահանգի Էդմոնտոն քաղաք, սակայն փոստի առաքման ծառայության աշխատակցին այն կասկածելի է թվացել, և նա ոստիկանություն է դիմել: