Արման Մուշեղյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Իրականում շատ համբերատար և ներողամիտ մարդ եմ: Ինձ ճանաչողները կհաստատեն:
Սակայն վերջին ամսում կյանքս դժոխքի էին վերածել:
Պատրաստ էի նույնիսկ ամենածայրահեղ քայլերի դիմել: Կյանքումս այնպիսի բաների հանդիպեցի, որ թշնամուս էլ չեմ ցանկանա:
Իհարկե, շատ դժվար է հաղթահարել այդ ամենը օտարության մեջ:
Փառք Աստծո, կողքիս հայտնվեցին ճիշտ մարդիկ, ովքեր օգնում են ինձ հաղթահարել իմ առջև հանկարծակի ծագած խնդիրները:
Շնորհակալ եմ բոլորին:
Մի պահ ինձ թվաց, որ դժոխքը հնարավոր է ավարտվի, բայց վաղ էր այդպես կարծել:
Այնպես որ, լավ է, որ այդ ՄԱՐԴիկ կան իմ կողքին:
Իրոք որ, կյանքում ոչինչ հենց այնպես չի լինում:
Եվս մեկ բան:
Նկատած կլինեք, որ ոմանց դուր չի գալիս իմ կյանքին վերաբերող գրառումները: Դա իրենց խնդիրն է, իսկ սա էլ իմ տիրույթը:
Որոշ մարդիկ փորձում են ինձ կյանք սովորեցնել, տղամարդ լինելու դասեր տալ և դա հիմնականում կանայք են: Ես նրանց չեմ էլ ճանաչում:
Նկատած կլինեք նաև, որ չեմ ջնջել այդ գրառումները և իրենց էլ սև ցուցակ չեմ գցել: Դա իմ ոճը չէ:
Սակայն ուզում եմ զգուշացնել, որ այսուհետ չեմ հանդուրժելու և նման գրառման հեղինակներին ծանոթացնելու եմ իմ 18+ տղամարդկային բառապաշարին:
Եվ դա անելու եմ բաց տեքստով , ինչպես իրենք են անում:
Հետո չասեք, թե չէի զգուշացրել:
Բոլոր մյուսներից կանխավ ներողություն եմ խնդրում»: