Ոստիկանները Երևանում տաքսու վարորդի մոտից թմրանյութ են հայտանաբերել: Ոստիկանության Մ ալաթիայի բաժնի ծառայողները Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 29 հասցեի մոտից, թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1957 թ. ծնված Հարություն Դ.-ին:

 

 

Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է մարիխուանա թմրամիջոցին նմանվող դեղնականաչավուն զանգվածով 2 փաթեթ, իսկ իր վարած «Օպել» մակնիշի տաքսի ավտոմեքենայից Հարություն Դ.-ն ներկայացրել է նմանատիպ զանգվածով թղթե փաթեթ: Նա հայտարարել է, որ հայտնաբերվածը մարիխուանա թմրամիջոց է, պատկանում է իրեն:

 

 

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

 

 

Կատարվում է հետաքննություն: