Պորտուգալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը հրապարակել է այն 25 ֆուտբոլիստների անունները, ովքեր կնախապատրաստվեն Եվրո-2016թ-ի ընտրական փուլում Հայաստանի և Իտալիայի հավաքականների դեմ հանդիպմանը. տեղեկացնում է Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Դարպասապահներ - Էնտոնի Լոպես («Լիոն»), Բետո («Սևիլիա») և Ռուի Պատրիսիու («Սպորտինգ»)

Պաշտպաններ - Բրունո Ալվեշ («Ֆեներբահչե»), Սեդրիկ («Սպորտինգ»), Դանիել Կարիսու («Սևիլիա»), Էլիզեու («Բենֆիկա»), Ֆաբիո Կոենտրաու («Ռեալ»), Խոսե Ֆոնտե («Սաութհեմփթոն»), Ռիկարդո Կառվալյու («Մոնակո») և Վիեյրինյա («Վոլֆսբուրգ»)

Կիսապաշտպաններ - Ադրեիեն Սիլվա, Ուիլյամ Կառվալիու (երկուսն էլ՝ «Սպորտինգ») Անդրե Անդրե («Վիտորիա»), Բերնարդո Սիլվա, Ժոաո Մոուտինյո («Մոնակո»), Դանիլո («Մարիտիմո»), Պիցցի («Բենֆիկա») Տիագու («Ատլետիկո»)

Հարձակվողներ - Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ»), Դանի («Զենիթ»), Էդեր («Բրագա»), Նանի («Սպորտինգ»), Ռիկարդո Կուարեժմա («Պորտու») և Վարելա («Պարմա»):

Նշենք, որ ցանկում տեղ չի գտել Մադրիդի «Ռեալի» պաշտպան Պեպեն: