Հանրության ուշադրությունը գրավելու մերօրյա ամենաազդեցիկ գործիքներից է նաև սոցցանցերի ակտիվ հարթակների միջոցով ինֆորմացիայի տարածումը ըստ նախընտրելի ոլորտների և թիրախային խմբերի: MANAGER.AM համակարգն առաջինն է հայաստանյան շուկայում, որ սոցցանցերում՝ անհատական և կորպորատիվ էջերում, ստատուս տեղադրելու միջոցով գովազդ պատվիրելու հնարավորություն է ընձեռում:
Համակարգին կարող են մասնակցել սոցցանցերում գրանցված այն հարթակները, որ ակտիվ են, ունեն հայաստանյան լսարան և նվազագաույնը 2000 ընկեր կամ բաժանորդ:
Սոցցանցեր բաժնում գովազդը վաճառվում է ըստ ընդգրկման քանակի, եթե պատվերը կատարվում է Facebook-Pages (ֆեյսբուքյան կորպորատիվ էջեր) նախագծերին: Այս դեպքում գումարը սահմանվում է 1000 ընդգրկման համար և հնարավոր է պատվիրել մինչև՝ տվյալ նախագծում նշված հնարավոր մաքսիմալ ընդգրկման քանակով: Բոլոր մյուս դեպքերում՝ Facebook-Users (անհատական էջեր), Vkontakte, Twitter, Instagram, Odnoklassniki նախագծերում, գինը սահմանվում է 1 ստատուսի համար և դիտումների քանակը չի վերահսկվում:
Համակարգում գրանցված բոլոր նախագծերի վիճակագրական տվյալները թարմացվում են ամեն շաբաթ:
Համակարգի հաջորդ նոր բաժինը էլփոստի թիրախային հասցեների բազա ունեցող նախագծերի համար է: Այժմ հնարավոր է գովազդ պատվիրել Ձեր նախընտրած ոլորտի էլհասցեներին նամակ տարածելու միջոցով:
Նշենք, որ MANAGER.AM համակարգը դեռ նախորդ տարի ևս նորամուծություն էր կատարել հայկական գովազդային շուկայում՝ գործարկելով կայքերում տեղակայվող գովազդի՝ ցուցադրության քանակով վաճառքի մոդելը, որը հաջողվեց և անգամ օրինակելի դարձավ:
MANAGER.AM համակարգը ինտերնետային գովազդի միակ շուկան է Հայաստանում: Այստեղ կարող եք հեշտությամբ գտնել գովազդի Ձեր նախընտրած տարբերակը և հաշված րոպեների ընթացքում պատվիրել:
Համակարգը նախատեսված է թե՛ ֆիզիկական, թե՛ իրավաբանական անձանց համար: Գովազդատուները և նախագծերի ղեկավարները կարող են անվճար գրանցվել համակարգում և փոխշահավետ համագործակցություն իրականացնել: