37-ամյա «օրենքով գող» Ջեմալ Միքելաձեին (Ջեմո) Մոսկվայի մերձակայքում ձերբակալելուց անմիջապես հետո գրեթե միաժամանակ Ռուսաստանում և Թուրքիայում սպանել են նրա համախոհներին' Ռովշան Ջանիևին (Ռովշան Լենքորանսկի) և Ահմեդ Եվլոևին (Սուտուլիյ): Սպանության մանրամասները դեռևս անհայտ են: Ավելի վաղ ԶԼՄ-ները տեղեկություն էին տարածել այն մասին, թե Ջանիևի և նրա կողմնակիցների նկատմամբ իսկական որս է սկսվել, որս բոլոր նրանց նկատմամբ, ովքեր Ասլան Ուսոյանի' Դեդ Հասանի սպանության կազմակերպիչներն են համարվում:
Հունվարի 18-ին Սուխումում սպանվել էր Աստամուր Գուլիյանը (Աստիկ Սուխումսկի), ով законник կարգավիճակը ստացել էր դեկտեմբերին Արաբական Միացյալ Էմիրություններում կայացած հավաքի ժամանակ: Օրերս Մոսկվայում սպանվել է Ռովշանի աջ ձեռքը' Ռուֆաթ Նասիբովը' Ռուֆո Գյանջինսկի կեղծանվամբ:
Լենքորանսկու նկատմամբ նախկինում մի քանի հարձակում էր իրականացվել: 2012 թ. սեպտեմբերին Եվրոպայում նրա վրա կրակել էին, սակայն դա ճակատագրական չեր եղել հանցավոր աշխարհի գեներալի համար: Նույն տարվա ամռանը Մոսկվայի առևտրային կենտրոնի նկատմամբ հսկողության «բաժանման» ժամանակ Էմիրություններում Լենքորանսկին ծանր վիրավորվել էր: Այդ գործնական հանդիպման ընթացքում ծագած կռվի ժամանակ նա դանակի մի քանի հարված էր ստացել և տեղափոխվել հիվանդանոց: