Սլովակիայի Տրենչին քաղաքի դպրոցներից մեկի վեցերորդ դասարանի աշակերտուհին դուստր է ունեցել: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին' հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:

 

Ընտանիքը 12-ամյա աղջկա հղիության մասին չի իմացել, քանի որ նրա երեխայի հայրը սպառնացել է անչափահասին բռնության ենթարկել:

 

Հայտնի է, որ նա մեկ այլ քաղաքում բնակվող 20-ամյա երիտասարդ է:

 

Զույգը ծանոթացել է համացանցի միջոցով: