Ազգային ժողովում մեկնարկել է խորհրդարանական հերթական քառօրյա նիստը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել են 14 հարց, 7 միջազգային պայմանագիր: ԱԺ մեկնարկած քառօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել են 144 հարց, 41 միջազգային պայմանագիր:
Հինգերորդ գումարման ԱԺ յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ հունիսի 8-11-ի ԱԺ քառօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերի քվեարկությունը տեղի կունենա Ազգային ժողովի հունիսի 8-ի նիստում: