HSBC բանկը պատրաստվում է մոտ 25.000 աշխատատեղ կրճատել ամբողջ աշխարհում՝ ծախսերի օպտիմալացման ռազմավարության շրջանակում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով բրիտանական ԶԼՄ-ներին:

 

 

Նշվում է, որ HSBC-ն մտադիր է կրճատել 266.000 աշխատատեղերի մոտ 10%-ը: Ընդ որում՝ կրճատումներ կիրականացվեն ինչպես բանկի մանրածախ բիզնեսի զարգացման բաժիններում, այնպես էլ ներդրումային մասնաճյուղերում: Մոտ 8.000 աշխատող կզրկվի աշխատանքից Մեծ Բրիտանիայում:

 

 

«Մենք ընդունում ենք, որ աշխարհը փոխվել է, և մենք պետք է փոխվենք նրա հետ միասին։ Հենց այդ պատճառով էլ առանձնացնում ենք 10 ռազմավարական քայլ, որոնք ապագայում կփոխակերպեն մեր կազմակերպությունը»,- նշել է բանկի ղեկավար Սթյուարտ Գուլիվերը: