Հաճախ սելֆի անելու փորձերն ավարտվում են ոչնչացումներով, վնասվածքներով և նույնիսկ մահով: Երկաթուղու վրա սելֆի անելը, ըստ երևույթին, դարձել է ամենավտանգավոր զվարճանքը երիտասարդների շրջանում: Այս մասին գրում է vesti.ru-ն:
Նիժնի Նովգորոդի շրջանի անչափահաս տղայի բախտը բերել է. նա ողջ է մնացել' լուսանկարվելու ժամանակ ուժեղագույն հոսանքի հարվածը ստանալուց հետո:
Սերգաչ քաղաքի 13-ամյա բնակիչը հունիսի 10-ի երեկոյան որոշել է լուսանկարվել երկաթուղային կայարանում: Տղան բարձրացել է գնացքի տանիքին, որտեղ ստացել է էլեկտրական հոսանքի հարված: Ծավալուն այրվածքներով նա տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք: Ըստ որոշ տեղեկությունների, նա ստացել է մարմնի 70%-ի այրվածքներ: