Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի մոտակայքում հայտնաբերվել է ռուս զինծառայողի դի։ «Ռուս զինծառայողի մարմնի վրա առկա են բռնության հետքեր (մարմնի վրա կտրող-ծակող վնասվածքներ կան): Դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ, կատարվում է քննություն և ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները դեպքի հանգամանքները վարզելու ոււղությամբ»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Սոնա Տրուզյանը: