Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին Ամերիկայի գավաթի խաղարկության որակավորման փուլում Պարագվայի ընտրանու դեմ խաղում հրաժարվել է վերցնել խաղի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը, տեղեկացնում է Marca-ն:
Խերարդո Մարտինոյի թիմը հաղթելիս է եղել 2:0 հաշվով, սակայն հաղթանակը ձեռքից բաց է թողել, և հանդիպումն ավարտվել է 2:2 հաշվով:
Մեսսին այնքան է բարկացել, որ հրաժարվել է մրցանակից, ինչն արդյունքում հանձնվել է Պարագվայի ընտրանու հարձակվող Նելսոն Վալդեսին:
Հավանաբար, կատալոնացիների հարձակվողն այդ արարքի համար չի պատժվի: