Միջերկրական ծովից փրկված ներգաղթյալները սպառնում են իրենց ծովը նետել, եթե չստանան Ֆրանսիա մտնելու իրավունքը, հաղորդում է The Daily Mail-ը:
Հարյուրավոր ներգաղթյալներ հավաքվել են ֆրանս-իտալական սահմանին այն բանից հետո, երբ Ֆրանսիան չորս օր առաջ փակել է սահմանը` կասեցնելով Եվրոպայում ազատ տեղաշարժի մասին համաձայնագիրը:
Նրբաթիթեղից ծածկոցներով փաթաթված ներգաղթյալներից մի քանիսի ձեռքերում պաստառներ են` «Եվրամիությունից քաղաքական արձագանք» գրությունով:
Չնայած ԵՄ-ի օրենքները պահանջում են ներգաղթյալներից մնալ այն երկրում, որտեղ ի սկզբանե ժամանել են, հազարավոր ներգաղթյալներ, որոնք հայտնվում են Իտալիայի ափերին, սովորաբար անցնում են Ֆրանսիայի սահմանը` շարժվելով դեպի Հյուսիսային Եվրոպա:
Բայց այն բանից հետո, երբ ֆրանսիական ժանդարմերիան փակել է սահմանը, ներգաղթյալների և իտալական ոստիկանության միջև բախումներ են տեղի ունեցել, և այժմ նրանք նստացույց են անում` պահանջելով թույլ տալ իրենց անցնել սահմանը:
Ֆրանսիայի իշխանություններն իրենց հերթին հետ են ուղարկել մոտ 1000 ներգաղթյալի, ովքեր անցել էին սահմանը վերջին մի քանի օրերի ընթացքում:
Հաղորդվում է, որ ներգաղթյալներից շատերը հացադուլ են անում և Կարմիր խաչի աշխատակիցներին հայտնել են, որ «ավելի շուտ կմեռնեն, քան հետ կգնան»: