Օրեր առաջ Սերժ Սարգսյանի հրամանով գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը նշանակվեց Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ:

 

Թե ի՞նչ մարտավարական քայլ էր, Մովսես Հակոբյանին այդ պաշտոնում նշանակելը,ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց քաղաքագետ Արմեն Բադալյանի հետ:

 

«Ինչ-որ խիստ մարտավարական կամ խորիմաստ քայլ չէր: Սերժ Սարգսյանի կադրային քաղաքականությունն այնպիսին է, որ նա ոչ թե նոր կադրեր է բարձրացնում վերև, այլ ընդամենը «ռակիռովկա» է անում եղած կադրերը:

 

Դրա մեջ մտածել, որ խորիմաստ, հեռահար գնացող նպատակներ կան, պետք չէ: Իհարկե, ծանոթ եմ, որ մամուլում գրում են` Մովսես Հակոբյանը կնշանակվի Պաշտպանության նախարարի փոխարեն: Հիմա որ փոխարինեց` ի՞նչ, խնդիրը դա չէ, խնդիրն այն է, որ նախագահի կադրային քաղաքականությունը տրամաբանված չէ և չի հենվում նոր կադրեր առաջ քաշելուն, որոնք կարող են զարգացում ապահովել երկրում:

 

Սերժ Սարգսյանն ընդամենը եղած կադրերը պաշտոնից պաշտոն է տանում, ինչը նշանակում է, որ Հայաստանի քաղաքական կյանքը լճացած է»,- ասաց Բադալյանը: