Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը և Կոլումբիայի հավաքականի խաղացող Կարլոս Բական կարմիր քարտ են ստացել Ամերիկայի գավաթի խաղարկության խմբային փուլի երկրորդ տուրում տեղի ունեցած հանդիպման ավարտին:
Նեյմարը եզրափակիչ սուլիչից հետո գնդակով հարվածել է Պաբլո Արմերոյին, իսկ Բական ընդհարվել է բրազիլացու հետ խաղընկերոջ համար: Արդյունքում երկու ֆուտբոլիստներն էլ հեռացվել են դաշտից:
Բրազիլացին բաց կթողնի խմբային փուլի վերջին խաղը` Վենեսուելայի հետ, իսկ Բական` Պերուի դեմ հանդիպումը:
Նշենք, որ բրազիլացիները մրցակիցին զիջել են նվազագույն հաշվով: