Հացադուլ հայտարարած նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է: Վերջինիս մոտ շտապօգնություն է այցելել եւ ճնշումը չափելուց հետո պարզվել է, որ այն 80/40 է: NEWS.am-ի թղթակցի այցելության պահին Անդրեաս Ղուկասյանը հացադուլը շարունակում է պառկած վիճակում եւ չի կարողանում լրագրողների հետ խոսել:
Այսօր' փետրվարի 6-ին նրան է այցելել նաեւ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը: Անդրիաս Ղուկասյանը չկարողացավ փոխանցել իրենց առանձնազրույցի մանրամասները: Բայց միանշանակ որոշել է, որ շարունակելու է հացադուլը մինչեւ նախագահական ընտրությունների ավարտը:
Լուսանկարը՝ ԱրսենՍարգսյանի/NEWS.am