Այսօր Ազգային ժողովում «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ՀՀԿ-ական պատգամավոր Շուշան Պետրոսյանը դիմել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանին՝ նշելով, որ իրեն հայտնի է երկու անձի դեպք, երբ փաստաթղթեր չկան, որ տվյալ մարդիկ ապացուցեն՝ եղել են պատերազմի մասնակից, փաստացի ապացույց չունեն, որ կռվել են: Պետրոսյանը հարցրեց, թե ինչպես կարելի է օգնել նման մարդկանց: 

 

Արա Նազարյանի պատասխանից հետո, Շուշան Պետրոսյանը նշել է, որ պատերազմ անցած հայ տղամարդը վիրավորվում է, որ պիտի ապացուցի իր մասնակցությունը պատերազմի այս կամ այն գործողությանը: 

 

«Հո одинокий волк չի, ջոկատներով են կռվել, ընկերներով ենք գնացել»,- ի պատասխան Շուշան Պետրոսյանի՝ արձագանքել է ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը: