Ինչպես ավելի վաղ հայտնել էր ԼՈՒՐԵՐ.com-ը, Ազատության հրապարակում մեկնարկել է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ «Ոչ թալանին» նախաձեռնության կազմակերպած հավաք-երթը:
Ազատության հրապարակում է նաև «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը:
Ինչպես հայտնում է ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը, անդրադառնալով հարցին, թե կմիանա՞ ակցիայի մասնակիցների նստացույցին, Հովհաննիսյանն ասաց. «Ես սիրով կգնամ-կգամ, այս միջավայրն ինձ համար շատ հարազատ է: Եթե պետք լինի կմնամ բոլորից շատ»:
Տեսանյութը` 1in.am-ի