Բաքվում շարունակվում են եվրոպական խաղերը: Այսօր Հայաստանի ներկայացուցիչներից պայքարի դուրս եկավ հրաձիգ Հրաչիկ Բաբայանը:
50 մետրից օդամուղ հրացանով եռամարտում (40-ական կրակոց ծնկած, պառկած և կանգնած դիրքերից) հայ մարզիկը զբաղեցրեց 29-րդ հորիզոնականը:
Բաբայանը վաստակեց 1131 միավոր: Նշենք, որ եզրափակիչի ուղեգիր նվաճեցին 1-8 հորիզոնականները զբաղեցրած մարզիկները: