Ուկրաինայի աղքատությունը «հակասում է բնության օրենքներին»: Այս մասին Le Journal du Dimanche պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ, այժմ Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին:
Սաակաշվիլին նշել է, որ Ուկրաինան այժմ ամենաաղքատ երկիրն է Եվրոպայում. «Համաձայն ՀՆԱ-ի՝ Ուկրաինայն ավելի աղքատ է, քան Մոլդովան, որը նախկինում ամենաաղքատ երկիրն էր, ավելի աղքատ, քան Հայաստանը, Ալբանիան, Կոսովոն: Եվ դա աղետ է, քանի որ, եթե մենք համեմատենք Ուկրաինայի ռեսուրսներն այլ երկրների ռեսուրսների հետ, դա հակասում է բնության բոլոր օրենքներին»,- մեջբերել է Օդեսայի նահանգապետի խոսքերը «ИноТВ»-ն:
Սաակաշվիլիի կարծիքով՝ Ուկրաինայում կան բոլոր պայմանները տնտեսական աճի համար, այդ թվում՝ բնական ռեսուրսներ, գործող արդյունաբերություն, կրթված մարդիկ ու «առասպելական ֆերմերներ, որոնք կկարողանային կերակրել ամբողջ Եվրոպան»: «Եթե հաղթահարվի կոռուպցիան և ստեղծվի ավելի արդյունավետ համակարգ, հնարավոր է արագ հասնել արդյունքի, չնայած Դոնբասում ընթացքող պատերազմի»,- վստահություն է հայտնել Վրաստանի նախկին նախագահը: