Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը կարծում է, որ քաղաքական դաշտում և մոտեցումներում արդեն պարտադիր է դարձել սերնդափոխությունը: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց պատգամավորը՝ պատասխանելով այն հարցին՝ արդյոք ապագայում հայաստանյան քաղաքական դաշտում նոր կուսակցություն կստեղծվի՞: Հաշվի էինք առել այն հանգամանքը, որ վերջին շրջանում Թևան Պողոսյանի և անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի միջև քննարկումներ են ընթացել նոր՝ պրոեվրոպական ուղղությամբ կուսակցություն հիմնելու վերաբերյալ:

 

 

«Եթե կլինի ցանկացած որևէ մի ուժ, որն իր տեսլականը տեսնում է Հայաստանի եվրոպական ինտեգրման զարգացման շրջանակում, կլինի դա ՍՊԸ, ՓԲԸ, ՀԿ, կուսակցություն, ես միշտ պատրաստ եմ իրենց հետ համագործակցել»,- ասաց պատգամավորը:

 

 

Նկատենք, որ վերջին շրջանում նոր կուսակցություններ են մտնում քաղաքական դաշտ, ինչպես օրինակ՝ Նիկոլ Փաշինյանի Քաղաքացիական պայմանագիրն է և Տիգրան Ուրիխանյանի Ալյանս կուսակցությունը: