Հայաստանում էլեկտաէներգիայի թանկացման դեմ բողոքին անդրադարձել է ռուսական Lifenews-ը:
Պորտալը նշում է, որ ցույցը նոր թափ է հավաքում: «Մասնակիցները նախօրեին հրաժարվել են հանդիպել ՀՀ նախագահի հետ, սակայն ավելի վաղ հենց դրան էին ձգտում: Չնայած այն բանին, որ Սերժ Սարգսյանը գնաց հանդիպելու ցուցարարներին՝ հրավիրելով ցուցարարների ղեկավարներին բանակցությունների, նրանք պահանջել են, որպեսզի նախագահն ուղիղ եթերով բեկանի էլեկտրաէներգիայի թանկացման որոշումը:
Այսօր առավոտյան բողոքի ակցիաները քաղաքում բռնկվեցին նորացված ուժով: Դեպքերի էպիկենտրոնը կենտրոնական Բաղրամյան պողոտան է: Ցուցարարները փակել են այն՝ պողոտայի չորս կողմերում աղբամաններ տեղադրելով:
Ցուցարարներն ընդգծել են, որ մինչ օրս ընդամենը մեկ պահանջ ունեն՝ չեղյալ համարել կառավարության որոշումը, ըստ որի էլեկտրաէներգիայի սակագինն օգոստոսի 1-ից կաճի 17%-ով:
Մինչդեռ, սոցիալական բողոքի ակցիան գնալով քաղաքական բնույթ է ձեռք բերում: Այսպիսով, նախօրեին ցուցարարներին միացան ընդդիմադիր քաղաքական գործիչներն ու մշակութային գործիչները: Արևմտյան մամուլը և ուկրաինացի լրագրողները, որոնք լուսաբանում են իրադարձությունները Երևանում, մի քանի անգամ համեմատություն են արել Մայդանի հետ: Այնուամենայնիվ, ցուցարարները չեն ուզում համեմատել այն ամենն, ինչ է տեղի է ունենում, Կիևի դեպքերի հետ՝ ընդգծելով, որ իրենց նպատակը ոչ թե կառավարությանը տապալելն է, այլ բնակարանային և կոմունալ ծախսերի նվազեցումը»,- գրում է LifeNews-ը: