Բողոքի ակցիայի մասնակիցները ռուսական լրատվամիջոցների լրագրողներին հորդորում են ապատեղեկատվություն չտարածել: Շատերը մոտենում են լրագրողներին և բացատրում, որ այս պայքարը ոչ թե Ռուսաստանի դեմ է, այլ իրավունքների համար է մղվում:
Հավաքվածները մի քանի անգամ խանգարեցին ռուսական OPT հեռուստաալիքի լրագրողին ուղիղ եթեր մտնել՝ պահանջելով օբյեկտիվ լուսաբանում:
Նրանք պաստառներ էին բերել նաև Россия 24-ին «նվիրված» գրություններով: