Ընդդեմ հոսանքի թանկացման բողոքի երթ Գյումրիում. Վարչապետի հայտարարությունը վրդովեցրել է նաև գյումրեցիներին:
Համակարգող Կարեն Պետրոսյանը անդրադարձել է վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությանը և նշել, որ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը որևէ նշանակություն չունի իրենց համար, և իրենց պահանջը ՀՀ նախագահից է: Այս պահին երթ է սկսվում, որը ծրագրել են անցկացնել Գյումրիի կենտրոնական փողոցներով: