Արդեն մի քանի օր է, ինչ Երևանում շարունակվում է զանգվածային բողոքի ակցիան: Հազարավոր մարդիկ չեն հեռանում Հայաստանի մայրաքաղաքի կենտրոնական փողոցներից, նույնիսկ գիշերը: Անկարգություններին գործը դեռ չի հասել, թեև իշխանությունները մտադիր չեն չեղյալ հայտարարել այդ որոշումը՝ բացատրելով, որ սակագների բարձրացումը չարիքներից փոքրագույնն է: Այս մասին հաղորդում է НТВ.Ru-ն:

 

«Թվում էր, թե էլեկտրաէներգիայի սակագների թանկացումը, առաջին հերթին, պետք է անհանգստացներ թոշակառուներին ու աղքատներին: Սակայն բոլորը ուշադրություն են դարձրել այն հանգամանքին, որ ցուցարարների հիմնական մասը երիտասարդներն են:

 

ԱՊՀ երկրների տեղական ինստիտուտի քաղաքագետը բացատրել է, որ տաքարյուն երիտասարդներին վերջերս հաջողվել է կասեցնել տրանսպորտի գների թանկացումը, իսկ հիմա նրանք կարծում են, որ այստեղ էլ կստացվի:

 

Իշխանությունը բազմիցս առաջարկել է ցուցարարներին մտնել երկխոսության մեջ: Նախագահը պատրաստ էր հանդիպել ցուցարարների ներկայացուցիչների հետ: Նրանց մոտ են դուրս եկել նաև պատգամավորները: Սակայն, ցուցարաները պնդում են, որ բանակցությունները ոչ մի բանի չեն հանգեցնի:

 

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստին խոստացել է, որ բնակչության կորուստներն էլեկտրաէներգիայի թանկացումից կփոխհատուցվի»,- գրում է НТВ-ն: