Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը չեխ քաղաքացիների է հավաքագրում, հաղորդում է RT.com-ը:

 

 

Զեմանը մանրամասնել է, որ հավաքագրման կետ է դարձել երկրի մզկիթներից մեկը:

 

 

«Երկրում արդեն տեղի է ունենում «Իսլամական պետություն» խմբավորման անդամների հավաքագրում։ Առայժմ դա արվում է սահմանափակ քանակությամբ։ Խոսքը հատուկենտ դեպքերի մասին է»,- Զեմանին մեջբերում է կայքը:

 

 

Նախագահը նաև նշել է, որ բոլոր նրանք, ովքեր անդամագրվել են խմբավորմանը, արդեն մեկնել են Սիրիա: