Հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի և աշխարհի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Բաղրամյան պողոտայում այս օրերին ընթացող էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշման չեղարկման ցույցին և ֆեյսբուքյան իր էջում նշել է.

«Քանի որ այս օրերի ընթացքում բազմիցս ինձ հարցրել են, երբեմն նույնիսկ առանց իմանալու մանրամասները անհիմն քննադատել, թե ինչու մարզիկները(մասնավորապես ես...) ակտիվ ներգրավված չեն Բաղրամյան պողոտայի քաղաքացիական շարժմանը և էլեկտրաէներգիայի թանկացման դեմ արդար պահանջին,պարտավոր եմ անպայման պարզաբանում մտցնել...

Խնդիրն այն է, որ կոնկրետ մեր ազգային հավաքականը հունիսի 24-ից (իսկ ես՝ դեռևս 22-ից) բացակայում է ՀՀ-ից և գտնվում է ուսումնամարզական հավաքների Ղրիմում...հակառակ դեպքում վստահ եմ,շատերը կլինեին այսօր Բաղրամյանում։
Կոնկրետ ես ինքս պարտադիր ներկա էի լինելու իմ հայրենակիցների կողքին։

Ցավոք, ֆիզիկապես էդտեղ չեմ, բայց ամենայն մանրամասնությամբ հետևում եմ բոլոր զարգացումներին և լիարժեք կիսում այդ արդար պահանջը։ Համարեք, որ ես ձեր մի փոքրիկ մասնիկն եմ...

Տա Աստված, որ ամեն բան խաղաղ ավարտվի և ոչ մի դեպքում ցույցը չփոխի իր սկզբնանպատակը՝ենթարկվելով տարբեր մարդկանց /խմբերի պրովոկացիաներին։

Ամեն գնով անհրաժեշտ է բացառել բախումը։ Դա ոչ մի դրական արդյունքի չի հանգեցնի կողմերից և ոչ մեկի համար»: