«Եթե չկարողանանք մենք մեզ ներել ու հասկանալ իրար, ոչնչի չենք հասնի. մեծ ազգ էլ չենք, որ մեզ ցույց տանք, կոտորածներ, ջարդեր, ստորացումներ. Մենք պստիկ ենք, մեր ամեն մի ժայթքում կարող է ճակատագրական լինել: Մենք փոքր, ռեսուրսներ չունեցող երկրում ապրող ժողովուրդ ենք: Կա՞ն այս երկում գողեր ու ավազակներ. Ի սեր Աստծո, լիքը»,- այսօր մոտենալով ցուցարարներին, Բաղրամյան պողոտայում ասաց Վլադիմիր Գասպարյանը:

 

ՀՀ ոստիկանապետի խոսքով՝ մենք անընդհատ պիտի առաջ շարժվենք, իսկ շարժիչ ուժը երիտասարդությունն է: «Ապագային չեն ջարդում, չեն կոտրում: Այո, ես կարծում եմ, որ երիտասարդներն ինչ-որ տեղ պիտի խելառ լինեն»,-ասաց Վլադիմիր Գասպարյանը:

 

Ցուցարար աղջիկներից մեկն ասաց, որ Սերժ Սարգսյանի որոշումից հետո Բաղրամյան պողոտայում մնալը շատ սխալ է: «Ես չեմ պատրաստվում 2 ամիս այստեղ մնամ, մինչ աուդիտն ավարտվի»,-նշեց նա, ինչին ոստիկանապետն արձագանքեց. «Շատ ճիշտ ես ասում, Այծեմնիկ: Այծո, պստիկ հեղափոխական»:

 

Զրույցի վերջում Վլադիմիր Գասպարյանը ցուցարարներից մեկին հարցրեց, անունդ ի՞նչ է. «Մարտին». «Մարտին, ամեն մարդ իրա դարդին»,- արձագանքեց Վլադիմիր Գասպարյանը: