Երևանի «Փյունիկը» հաղթանակով ավարտեց Չեմպիոնների լիգայի որակաորման փուլի առաջին խաղը:

 

 

Վազգեն Սարգսյանի անվան «Հանարապետական» մարզադաշտում «Ֆոլգորեի» հետ տեղի ունեցած խաղն ավարտվեց Երևանի թիմի հաղթանակով՝ 2:1 հաշվով:

 

 

Առաջին խաղակեսում մեր թիմը բավականին ակտիվ էր, սակայն հաշիվը բացվեց միայն ավարտին'Վարդգես Սաթումյանի հեղինակած գոլի շնորհիվ: Հովսեփյանի թիմն ընդմիջման գնաց գոլային առավելությամբ:

 

 

Երկրորդ խաղակեսը մերոնք բավականին ակտիվ սկսեցին և արդեն մեկնարկին երկրորդ գոլը ուղարկեցին մրցակցի դարպասը: Հաշիվը 2:0 դարձրեց Սեզար Ռոմերոն (48):

 

 

«Ֆոլգորեի» կազմում 70-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ Ֆաբիո Չեսկին, սակայն 10 հոգով մնացած մրցակիցը կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը: Հանդիպման 72-րդ րոպեին Խոսե Հիրշը հաշիվը դարձրեց 2:1:

 

 

Արդյունքում մերոնք առավելության հասան Սան Մարինոյի չեմպիոնի նկատմամբ: