Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

 

«Երեկ ժամը 2-ին մոտ Բաղրամյան պողոտայում գիշերող ցուցարարները մոտեցել էին ոստիկանական վերակարգին և փոխվոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանից խնդրում էին, որպեսզի իրենց շարքերում ոստիկանությունը շրջիկ ծառայություն իրականացնի, որովհետև իրենց անդորրը խանգարում են: Փորձեցի օգտակար լինել, առաջարկեցի առայժմ ցանկացած վտանգ զգալու դեպքում մոտենալ ոստիկաններին, խոստացա առավոտյան օրենքի շրջանակներում որևէ լուծում գտնել ու նրանց տեղեկացնել: Առավոտյան մոտեցա ցուցարարներին նպատակ ունենալով համատեղ քննարկել գիշերվա իրենց իսկ խնդրանքը: Ցուցարարներին էլ առանձնապես չեմ մեղադրում, որովհետև նրանց նոր հերթափոխը ըստ երևույթին ինձ չէր ճանաչում, մի խոսքով տղերքը որոշեցին ինձ հայտնի դարձնել)))

 


Բացարձակ վատ չեմ վերաբերվում նրանց գործողություններին: Արդեն քանի օր անընդմեջ փողոցում լինելը նրանց մի փոքր կասկածամիտ է դարձրել մարդկանց նկատմամբ: Կարծում եմ դա նորմալ է:
Ի դեպ քննարկումները չլուսաբանելու խնդրանքը ցուցարարներինն է եղել»: