WBO վարկածով բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը երկարաձգել է պայմանագիրը Sauerland պրոմոուտերական ընկերության հետ:

Ինչպես տեղեկացնում է գերմանական Bild պարբերականը, պայմանագիրը կգործի մինչև 2017 թվականը:

Ըստ նոր պայմանագրի՝ Աբրահամը բռնցքամարտիկի իր կարիերան կարող է ավարտել արդեն 37 տարեկանում:

Արթուր Աբրահամը նախապատրաստվում է Ռոբերտ Շտիգլիցի հետ հուլիսի 18-ին Հալե քաղաքում կայանալիք մենամարտին: