2016թ-ի Ռիո Դե Ժանեյրոյում կայանալիք օլիմպիական խաղերի կազմկոմիտեն ներկայացրել է օլմպիական նոր ջահը:
Ջահի վերին հատվածի փոքրիկ եռանկյունները խորհրդանշում են օլիմպիական արժեքները՝ կատարելությունը, ընկերությունը և փոխադարձ հարգանքը: Գունավոր ալիքաձև գծերը՝ մարզիկների ուժը, գծերը ի սկզբանե չեն երևում և հայտնվում են միայն ջահը վառելուց հետո:
Ալիքաձև գծերի գույները խորհրդանշում են ծովերը, լեռներ, երկինքը և արևը, ինչպես նաև Բրազիլիայի դրոշի գույները: Ջահը կշռում է 1-ից 1.5 կգ, տեղեկացնում է Ռիո 2016-ի կայքը: