Ռուսաստանն ու Արևմուտքը նոր սառը պատերազմի իրավիճակում չեն: Այս մասին գերմանական Deutsche Welle պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը. փոխանցում է ՏԱՍՍ-ը:

 

 

«Մենք նոր սառը պատերազմի իրավիճակում չենք: Այն ժամանակ կար Վարշավայի պակտը, կար ՆԱՏՕ-ն: Դա գլոբալ խնդիր էր, դա երկու գաղափարախոսությունների բախում էր»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

 

 

Նա նշել է, որ իրավիճակը դրամայի վերածել և վտանգը չափազանցնել պետք չէ: «Մենք անմիջական սպառնալիք չենք տեսնում, քանի որ ՆԱՏՕ-ն ամենահզոր պաշտպանական համակարգն է, որ երբևէ եղել է: Սակայն միաժամանակ մենք գործ ունենք իր ուժերին վստահ Ռուսաստանի հետ, որը խախտում է միջազգային իրավունքը»,- ասել է Սթոլթենբերգը: