Հուլիսի 5-ին, ժամը 21.18-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղիում' «Դալմա Գարդեն Մոլ»-ին հարակից տարածքում, այրվում է խոտածածկ տարածք:

 

Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:

 

Հայտարարվել է հրդեհի բարդության «Բիս 1» աստիճան:

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.37-ին, մարվել՝ 23.01-ին: Այրվել է մոտ 15 հա բուսածածկ տարածք:

 

Ժամը 23.40-ից մեկ մարտական հաշվարկ դեպքի վայրում իրականացնում է հերթապահություն:

 

Դեպքի վայրում է գտնվել ՏԿԱԻՆ տնօրենի ժ/պ փ/ծ գեներալ-մայոր Վ.Գաբրիելյանը:

 

Լուսանկարը` Hetq.am-ի