Հուլիսի 6-ին՝ ժամը 13.20-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշի 28-րդ փողոցի տներից մեկում սպանություն է կատարվել: Այս մասինԼՈՒՐԵՐ.com-ը տեղեկանում է ոստիկանության մամուլի ծառայությունից:

 

Նույն օրը, ժամը 13.35-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ 1959 թ. ծնված Վաղարշակ Ասոյանը Նոր Արեշի 28-րդ փողոցի տներից մեկից հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ մահացել է:

 

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 13-ին, անհայտ անձը անհայտ մակնիշի ավտոմեքենայով մոտեցել է Նոր Արեշի 28-րդ փողոցի թիվ 18 տանը և անհայտ հրազենով կրակոցներ արձակել տան դիմաց նստած Վաղարշակ Ասոյանի ուղղությամբ' պատճառելով հրազենային վնասվածքներ:

 

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 5.45 մմ տրամաչափի 9 պարկուճ:

 

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Երևան քաղաքի վարչության, Էրեբունու և Աշոցքի բաժինների և Էրեբունու քննչական բաժնի ծառայողները ժամը 18.05-ին «Բավրա» սահամանային անցակետից Աշոցքի բաժին բերման են ենթարկել 1977 թ. ծնված Գագիկ Ղ.-ին, ով տվել է խոստովանական ցուցմունք:

 

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով հարուցված քրեական գործի շրջանակներում կատարված խուզարկությամբ Երևանի Վիլնյուսի փողոցի թիվ 4 շենքի դիմաց գտնվող թիվ 5/8 ավտոտնակում կայանված «Նիսան Ալտիմա» մակնիշի ավտոմեքենայի սրահից հայտնաբերվել և առգրավվել է հանցագործության գործիք «AK 74» տիպի ինքնաձիգ' լիցքավորված 5.45 տրամաչափի 20 փամփուշտով:

 

Գագիկ Ղ.-ն ձերբակալված է:

Քննությունը շարունակվում է: