Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Չիրո Իմոբիլեն, հավանաբար, մինչ նոր մրցաշրջանը կլքի ակումբը:

Թիմի նոր գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հույսեր չի կապում ֆուտբոլիստի հետ: Ինչպես տեղեկացնում է Bild-ը, դորտմունդյան թիմը պատրաստ է հրաժարվել ֆուտբոլիստից 15 մլն եվրոյի դիմաց:

Ավելի վաղ իսպանական «Սևիլիան» պատրաստակամություն էր հայտնել հարձակվողի համար վճարել 12 մլն եվրո:

Իմոբիլեն «Բորուսիա» է տեղափոխվել անցյալ ամառ՝ 19 մլն եվրոյի դիմաց: