ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճանկների նախարար Արմեն Երիցյանը հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանների իրականացրած գործողությունները նորմալ է գնահատում: «Շատ նորմալ եմ գնահատում, ոչ մի ուժ չի կիրառվել: Ես գտնում եմ, որ ոստիկանությունն իր առջև դրված խնդիրները կատարել է, և ես այնտեղ ոչ մի վատ բան չեմ տեսնում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Երիցյանը՝ պատասխանելով հարցին՝ որպես նախկին փոխոստիկանապետ ինչպես է վերաբերվում տեղի ունեցածին:
Լրագրողների դիտարկմանը, թե անգամ ՀՀ ոստիկանապետն է ընդունում, որ որոշակի գործողություններ ոչ համաչափ են եղել՝ Երիցյանը խնդրեց հարցի շուրջ դիմել Ոստիկանապետին՝ ավելացնելով, որ դա իր հետ կապված խնդիր չէ: