ԱՄՆ ռազմաօդային ուժերի նախարար Դեբորա Լի Ջեյմսը Ռուսաստանին համարում է գլխավոր սպառնալիք` ԱՄՆ ազգային անվտանգության համար և կոչ է արել ընդլայնել ամերիկյան ռազմական ներկայությունը Եվրոպայում, հայտնում է Reuters-ը:

 

Նա ընդգծել է նաև հիասթափությունը նրանով, որ ՆԱՏՕ-ի 28 անդամներից միայն չորսն են հասել իրենց առջև դրված նպատակին` պաշտպանության համար ծախսելով ՀՆԱ-ի 2%-ը:

 

Ավելի վաղ, ԱՄՆ ռազմաօդային ուժերի նախարարը մեղադրել է Ռուսաստանին «հիբրիդային պատերազմ» վարելու մեջ: