Իտալական «Նապոլիի» պաշտպան Խուան Սունիգան հայտնվել է Դորտմունդի «Բորուսիայի» ուշադրության կենտրոնում: Այս մասին տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը:

Պարբերականի տեղեկությունների համաձայն՝ իտալական կողմը Կոլումբիայի հավաքանի ֆուտբոլիստից պատրաստ է հրաժարվել մեծ գումարի դեպքում:

29-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2017թ:

Ավարտված մրցաշրջանում Սունիգան «Նապոլիի» կազմում մասնակցել է 10 խաղի և դարձել է երկու արդյունավետ փոխանցման հեղինակ: