Լեռնային Ղարաբաղում հաստատված ռուս գործարար Գերման Ստերլիգովին իրապես թագավորական նվեր է արել հայտնի գործարար, բարերար Լևոն Հայրապետյանը. նա նվիրել է ձիերի երամակ` փոխանցում է LifeNews-ը:

 

Ութ զտարյուն ղարաբաղյան ձիերը կապրեն ֆերմեր Ստերլիգովի մոտ ու կօգնեն նրան զարգացնել տնտեսությունը:

 

Նշվում է, որ ձիերից մեկը վերցվել է Մեծ Բրիտանիայի արքայական ախոռից, մյուսը` Հոլանդիայից: Հայրապետյանի ներկայացուցչի խոսքով` նման երամակի արժեքը կարող է կազմել 1 մլն դոլար: